12/07/2026
Վարդավառը պարզապես ջրի տոն չէ։ Այն հիշողություն է մի ժամանակի, երբ մարդը բնության հետ խոսում էր խորհրդանիշների լեզվով։
Աստղիկը սիրո, գեղեցկության և կենսատու ջրի դիցուհին, մարմնավորում էր այն գաղափարը, որ սերը նվաճում չէ, այլ հոսք, ինչպես ջուրը մաքրող, կենդանացնող և վերածնող։
Այս օրը ջուրը դառնում է ոչ միայն զովություն, այլ ներքին մաքրման խորհրդանիշ ,հիշեցնելով, որ ամենամեծ վերածնունդը սկսվում է այն պահին, երբ մարդը համարձակվում է ազատվել իր հոգու ծանրությունից։
Թող Վարդավառը մեզ վերադարձնի ոչ միայն ժպիտը, այլև այն ներքին պարզությունը, որի մեջ մարդը կրկին ճանաչում է իրեն ։
Ուրախ Վարդավառ 💦